Բաքվում ոստիկանությունը ցույցից հետո ձերբակալել է ակտիվիստներին և լրագրողներին
Ադրբեջանում մի քանի հարյուր ակտիվիստներ ցույցեր են անցկացրել Բաքվի կենտրոնում` ի նշան սեպտեմբերի 26-ին երկրում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, որով նախատեսվում է երկրի նախագահի լիազորությունների ընդլայնում:
Ակցիայի առնվազն 10 մասնակիցներ են ձերբակալվել ոստիկանության կողմից: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ադրբեջանական ծառայությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակիցներին և մի քանի լրագրողների, երբ Բաքվի մարզադաշտում ավարտվել է իշխանությունների կողմից թույլատրված ակցիան: Ձերբակալվածների թվում են նաև «Ազատություն» ռադիոկայանի և «Кавказский Узел»-ի լրագրողներ: Ըստ ոստիկանության, նրանց ձերբակալել են, քանի որ նրանք հրաժարվել է ցրվել թույլատրված երկուժամանոց ցույցից հետո:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հաղորդել է, որ հավաքին մասնակցել է մոտ 800 մարդ: