Իսպանիայի Վալենսիա քաղաքն արդեն կիրակնօրյա հայկական դպրոց ունի (լուսանկարներ)
Իսպանիայի Վալենսիա քաղաքն արդեն կիրակնօրյա հայկական դպրոց ունի: Այս մասին տեղեկանում ենք «Արարատ հայկական միություն» («Asociación Armenia Ararat») ֆեյսբուքյան էջից:
«Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեր փոքրիկների առջև իր հյուրընկալ դռները բացեց Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցը»,- գրված է հաղորդագրության մեջ: