Ինձ կհասկանան իմ մահից հետո. Քանյե Ուեսթը բարկացած է
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը, ով արդեն ներկայանում է նաև որպես դիզայներ, նյարդայնացած է, քանի որ մարդիկ չեն հասկացել նրա վերջին ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է Startslife.ru-ն:
Ցուցադրությունը բազմաթիվ բացասական մեկնաբանությունների տեղիք է տվել: «W magazine»-ին տված հարցազրույցի ընթացքում նորաթուխ դիզայներ Քանյե Ուեսթը ստիպված է եղել արդարանալ:
Քանյեն հայտնել է, որ ինքը շատ է ափսոսում, որ ոչ ոք չի հասկանում իր ստեղծագործությունը: «Չեմ կարող ասել, որ նորաձևության աշխարհում այժմ բոլորն իմ կողմից են, և դա, իհարկե, ինձ դուր չի գալիս: Ինձ պարզապես դեռևս չեն հասկանում, և կհասկանան միան այն ժամանակ, երբ ես արդեն չեմ լինի»,- հայտնել է Քանյեն: