Լավրովը Քերրիից պահանջել է հրապարակել Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ և քննարկել Սիրիայի հարցը: Այս մասին տեղեկացնում է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Դիտարկվել է ռուս-ամերիկյան սեպտեմբերի 9-ի համաձայնությունների իրականացումը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդում, մարդասիրական օգնություն տեղի բնակչությանը և ահաբեկիչների դեմ համատեղ պայքար»,- նշում է հաղորդագրության մեջ:
Սերգեյ Լավրովը նաև Քերրիի ուշադրությունը հրավիրել է մի շարք զինված միավորումների՝ հրադադարին միանալու մտքից հրաժարվելուն:
Բացի այդ, ռուս նախարարը պնդել է հրապարակել ռուս-ամերիկյան համաձայնագիրը, «որպեսզի միջազգային հանրության շրջանում ցանկացած երկիմաստություն վերացվի»: