Ռուսական մամուլի անդրադարձը՝ Վանաձորում երկու ռուս զինվորականների մահվան ելքով վթարին
«Комсомольская правда»-ն, հղում տալով «РИА Новости» գործակալությանը, հայտնում է, որ Հայաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու ռուս զինվորական է մահացել, ևս երկուսը վիրավորվել են:
Ինչպես հայտնել են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում, վթարը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում:
«Նախնական տվյալներով՝ զինվորականը, ծառայությունից ազատ ժամանակ անձնական ավտոմեքենայի ղեկին լինելով, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վթարվել է Վանաձորում»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նշվում է, որ մեքենայում ևս երկու զինծառայող է եղել:
«Դեպքի հետևանքով երկու զինծառայող մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել են Երևանի ռազմական հոսպիտալ, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցույց տրվել»,- հայտնել է գործակալության թղթակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 06.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: