Երաժիշտների և դերասանների ամենաառեղծվածային մահվան դեպքերը (լուսանկարներ)
Այս հայտնիների մահը ցնցել է և՛ լրագրողներին, և՛ երկրպագուներին, և՛ ոստիկաններին: Ի՞նչ է իրականում եղել միլիոնավոր մարդկանց կուռքերի հետ: Հազիվ թե այս հարցի պատասխանն ինչ-որ մեկն ունենա: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Էլվիս Փրեսլի
Հայտնի երգչի մարմինը նրա երիտասարդ ընկերուհին գտավ Փրեսլիի բնակարանում: Երգչի սիրտը չէր դիմացել հանգստացնող հաբերի կրկնակի չափաքանակին, մեկ այլ տարբերակով՝ թմրանյութի: Երրորդ վարկածով՝ երգիչն ինքնասպանություն է գործել՝ հոգնելով իր կյանքից, սակայն այն, որ նրա մահվան հարցում մի բան այն չէ, հայտնել է հետախուզությունը, մասնավորապես՝ չկա ոչ մի փաստող լուսանկար:
Մերիլին Մոնրո
Մերիլինի մարմինը՝ ձեռքին հեռախոս, գտան 1962 թվականին օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը հենց իր տանը: Նրա մահը բազմաթիվ քննարկումների, լեգենդների առիթ դարձավ:
Ամենահայտնի վարկածը սպանությունն է Ջոն և Բոբերտ Քենեդիների կողմից: Մոնրոն Ռոբերտի սիրուհին էր: Սպանության նշանն էր դեմքով բարձին պառկած լինելը:
Ջիմ Մորիսոն
«The Doors» խմբի առաջնորդ Ջիմ Մորիսոնը մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին:
Պաշտոնապես մահվան պատճառը սրտի կաթվածն է, սակայն դա պայմանական բացատրություն է, որը չի բացահայտում երգչի մահը: Մահվան վարկածները շատ են՝ ինքնասպանություն, հերոինի մեծ չափաքանակ և այլն: Մորիսոնի ընկերուհին մահվան ժամին նրա հետ է եղել, սակայն ոչինչ չի ասել դեպքի մասին:
Ռուսլանա Կորշունովա
Մոդելն իր օրագրում գրել էր կյանքի ծանր պահերի և ապրումների մասին, ինչն էլ բերում է այն մտքին, որ 20-ամյա աղջիկն ինքնասպան է եղել:
Նրան մահացած գտան Նյու Յորքի իր բնակարանում:
Անդրեյ Պանին
Դերասանին գտան գետնին ընկած, և հետագայում հետախուզությունը հայտնեց, որ նա գլխի վրա ընկել է: Դատական բժիշկները սպանության վարկածն են առաջ քաշել: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որը 2015 թվականին փակվեց: