ԱՄՆ-ն չի կառավարում իրավիճակը Սիրիայում. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ի գլխավոր շտաբն ամփոփել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի մեկնարկի հինգերորդ օրը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի կառավարում իրավիճակը Սիրիայում և պատրաստ չէ հրադադարի ռեժիմը նրա կողմից վերահսկվող մարտիկների կողմից պահպանելու համար քայլեր ձեռնարկել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այս մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմին են միացել ևս 4 բնակավայրեր: Նրանց ընդհանուր թիվը 627 է»,- հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
Գեներալի գնահատականով՝ «ընդդիմության կողմից դեռևս նկատվում է խախտումների թվի աճ»:
Նա ընդգծել է, որ մոտ օրերս հնարավոր են ահաբեկչություններ Հալեպի, Դամասկոսի, Տարտուսի և Լաթակիայի կենսական կարևորության հատվածներում: