Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳՆ-ները քննարկել են Սիրիայի հարցով համաձայնագիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են Սիրիայի իրավիճակի մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունը:
«Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման իրավիճակը: Ողջունելով այդ համաձայնությոնը՝ Ժան-Մարկ Էյրոն աջակցել է ռուսական դիրքորոշումը՝ համապատասխան փաստաթղթերին հրապարակայնություն տալու հարցով»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հրապարակել Սիրիայի համաձայնությունը, որովհետև «պարզ կդառնա, թե ով ինչ չի անի իրականում»: