Թուրքիայի դեմ «խաղեր տվողները» ճիշտ հասցե չեն ընտրել. Յըլդըրըմ
Իրաքի և Սիրիայի դեպքերի զարգացման նույն սցենարը փորձում են իրականացնել Թուրքիայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Թուրքիայում փորձում են իրականացնել նույն սցենարը, ինչ Իրաքում և Սիրիայում: Թուրքիայի դեմ կատարվող խաղերի մասին գիտի երկրի 79 միլիոն բնակչությունը՝ արևելքից արևմուտք: Սակայն այդ խաղի կազմակերպիչները և նրանց թափթփուկները գիտեն, որ այս անգամ ճիշտ հասցե չեն ընտրել»,- հայտնել է թուրքական կառավարության ղեկավարը: Նրա խոսքը ներկայացրել է «Anadolu» գործակալությունը:
Բինալի Յըլդըրըմը չի նշել, թե կոնկրետ ովքեր են փորձում Թուրքիայում իրականացնել սիրիական և իրաքյան սցենարը: