Թուրքիայում նոր բանտեր են կառուցվում՝ բանտարկյալներին տեղավորելու համար
Թուրքիայում պատրաստվում են 174 նոր բանտեր կառուցել: Նման որոշում կայացվել է ռազմական հեղաշրջման փորձից հետո, քանի որ բանտերում այլևս տեղ չկա հեղաշրջման փորձի մասնակիցներին տեղավորելու համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Hurriyet» թուրքական թերթին: Նոր բանտերը կկառուցվեն, որպեսզի շուրջ 100 000 բանտարկյալներին տեղավորեն:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը բողոքներ է ստանում բանտարկյալներից, ովքեր ստիպված են կիսել իրենց բանտախուցը և հարմարվել երեքով: Թուրքական գերատեսչությունում խոստովանում են, որ այս պահին բանտարկյալների թիվը գերազանցում է Թուրքիայի քրեակատարողական համակարգի հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել հուլիսի 16-ի գիշերը: Փորձի հետևանքով մահացավ Թուրքիայի 246 քաղաքացի, ևս 2 000-ը վիրավորվեցին, հեղաշրջման փորձը ճնշվեց: