Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ:
Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն»: