Մել Գիբսոնն 9-րդ անգամ հայր կդառնա
Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը պատրաստվում է հայր դառնալ 9-րդ անգամ: Այս մասին հայտնել է People-ը:
Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռոզալինդ Ռոսը՝ Գիբսոնի ընկերուհին, ում հետ նրանք արդեն երկու տարի է միասին են, երեխայի է սպասում:
26-ամյա Ռոսն առաջին անգամ է ծնող դառնալու, իսկ Գիբսոնն արդեն հանդիսանում է 8 երեխայի հայր, ովքեր իր նախորդ երկու կանանցից են: Նշվում է, որ երեխան կծնվի 2017 թվականին:
«Մելը և Ռոզան անհամբերությամբ սպասում են երեխայի ծնունդին»,- ասել է ներկայացուցիչը: