Լեդի Գագան ընկերոջից բաժանվելուց հետո ներկայացել է նոր ալբոմով (տեսանյութ)
Ինչպես գիտենք, Լեդի Գագան բաժանվել է ընկերոջից` Թեյլոր Քիննիից, ում հետ էր արդեն 5 տարի: Ծանր բաժանումից հետո Գագան սկսել է փոխել կյանքը: Նա խիստ նիհարել է և սկսել է կրկին կիսամերկ գիշերային ակումբներ գնալ: Նա նաև հասցրել է ներկայացնել իր նոր «Perfect Illussion» երգը` նոր ալբոմից: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ալբոմը կոչվում է «Joanne»: Այն հինգերորդն է և նվիրված է Գագայի մահացած հորաքրոջ հիշատակին:
Ալբոմը հասանելի կլինի արդեն հոկտեմբերի 21-ին: Դրանում ներառնված կլինի 11 երգ, այդ թվում` «Sinner’s Prayer» և «John Wayne» երգերը: Երգերից մեկն արդեն դարձել է «American Horror Story» սերիալի սաունդթրեքը: