Վիկտորյա Բեքհեմի պայուսակում մոգական քար են գտել (լուսանկար)
Ասում են, որ աչքերը հոգու հայելին են: Սակայն եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպիսինն է կինը, պետք է նայել, թե ինչ կա նրա պայուսակում: Արևմտյան լրագրողներին հաջողվել է զննել Վիկտորյա Բեքհեմի պայուսակի պարունակությունը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Եվ ի՞նչ է իր հետ վերցնում Բեքհեմը: Նրա պայուսակում անսահմանափակ կրեդիտային քարտ կա, որը փոխարինում է սովորական դրամապանակին: Հետաքրքիր իրերից է մոգական սև բյուրեղապակին, որից Վիկտորյան չի բաժանվում:
Բեքհեմ ամուսինները հավատում են քարերի դրական և բուժական էներգիային և մի ամբողջ հավաքածու ունեն: Փոքրիկ մանկական հեքիաթների գիրքը Վիկտորյային օգնում է իր դուստր Հարփերին զբաղեցնել, երբ նա շատ չարաճճի է լինում: Վիկտորյան այս պահին ինտելեկտուալ սիրային գիրք է կարդում:
Բացի դրանից, Վիկտորյա Բեքհեմն իր պայուսակում կոսմետիկ միջոցներ է պահում: