Ֆիլիպ Կիրկորովն իր ազգանունը տվել է երկրպագուհուն
Ռուս փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը ևս մեկ «աղջիկ է ունեցել»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դոնի Ռոստովից երգչի երկրպագուն վերցել է Ֆիլիպ Կիրկորովի ազգանունը, որպեսզի փոխի իր կյանքը: Աննա անունով աղջկան դուր չի եկել իր ազգանունը:
Տատիկի մահվանից հետո աղջիկը սկսել է չխոսել: Մի անգամ նա պատահաբար հեռուստացույցով տեսել է Ֆիլիպ Կիրկորովի տեսահոլովակը և կարդալով նրա ազգանունը որոշել իր ազգանունը փոխել:
Աղջիկը Ֆիլիպին իր հայրն է համարում և նրա համերգների ժամանակ առաջին շարքերում է գտնվում: