Թուրքերը գնալով ավելի քիչ են հավատում ԵՄ-ի կամ մտնելուն
Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, ովքեր չեն հավատում, որ իրենց երկրին կհաջողվի մտնել Եվրամիության կազմ, մեկ տարվա ընթացքում մեծացել է 64%-ով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի քաղաքացիների 64%-ը չի հավատում Եվրամիության կազմ մտնելուն: Նախորդ տարի այդ թիվը կազմել է 48%: Այս թվերը հրապարակել է «CNN Turk»-ը: Հարցմանը մասնակցածների 56%-ը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է Եվրամիության անդամ լինելը:
Հարցմանը մասնակցած մարդկանց 55%-ը կարծում է, որ Թուրքիայի՝ Եվրամիության կազմ մտնելուն ամենաշատը խանգարում է ԳԴՀ-ն, իսկ 23%-ի կարծիքով՝ Ֆրանսիան: 38%-ը կարծում է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ինչպես և այդ պաշտոնում նրա նախորդ Ահմեդ Դավութօղլուն, բավականաչափ քայլեր չեն կատարում Եվրամիության կազմ մտնելն արագացնելու համար: