Թուրքիան սկսել է ճկունություն ցուցաբերել Սիրիայի հարցում. Լավրով
Թուրքիան հասկանում է Սիրիայում գործող ահաբեկիչների վտանգավոր լինելը երկրի համար և սկսել է ճկունություն ցուցաբերել ու հրաժարվել վերջնագրերից: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳՆ Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունները Սիրիայի հարցով վերաբերում են ինչպես «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին, այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այն փաստաթղթերում, որոնք մենք ողջունել ենք Ջոն Քերրիի հետ, սպիտակի վրա սևով գրված է, որ մենք համակարգելու ենք մեր գործողությունները և՛ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի, և՛ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»,- հայտնել է Լավրովը «Sputnik» ռադիոյի եթերում: