Բաքուն դժգոհ է Ուկրաինայում իր քաղաքացիների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից
Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը դիմել է ուկրաինացի գործընկեր Յուրի Լուցենկոյին՝ Ուկրաինայում ադրբեջանցիների հանդեպ բռնությունների դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Ուկրաինայի տարածքում բնակվող ադրբեջանցիները սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացրել երկրի ՆԳՆ-ի շենքի առջև: Մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնել վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանցիներին գողանալու, կամ նրանց վրա հարձակվելու վերաբերյալ:
Իր դիմումում Ադրբեջանի գլխավոր դատախազն իր անհանգստությունն է հայտնել կապված բռնության, գործարարներին գողանալու, սպանելու դեպքերի հետ կապված: Նա իր հույս է հայտնել, որ մեղավորներին կգտնեն և կպատժեն: