Ռոբերտ դե Նիրոն կմարմնավորի Հռոմի պապին
«Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի աստղ Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի Հռոմի Պիոս IX պապին: Հետաքրքիր է, որ Դե Նիրոյի հետ ծրագիրը մեկնարկում է գրեթե միաժամանակ այն կինոնկարի նկարահանումների հետ, որը ղեկավարում է Սթիվեն Սփիլբերգը, և որը նույն թեմատիկան ունի: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «NME»-ին:
Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումերը կսկսվեն 2017 թվականի հունվարին, իսկ Սփիլբերգի ֆիլմինը՝ նույն տարվա գարնանը: Վերջինիս ֆիլմում Պիոս IX-ին կմարմնավորի Մարկ Ռայլենսը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես 1857 թվականին վեցամյա Էդգարդո Մորտարային ոստիկանները վերցրել են հրեա ծնողներից: Տղային մեծացրել էին որպես կաթոլիկ, իսկ երբ նա մեծացել էր, Պիոս պապը թույլ չի տվել տուն վերադառնալ, և նա հոգևորական է դարձել:
Հայտնի է, որ Սփիլբերգի կինոնկարը նվիրված է լինելու իտալացու հասուն կյանքի տարիներին, իսկ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմը հիմնված կլինի առևանգման պատմության վրա: