Թուրքիան գոհ է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի այցից Անկարա
Ռուսաստանի և Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Վալերի Գերասիմովի և Հուլուսի Աքարի հանդիպուը «շատ դրական և արդյունավետ է եղել»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Գործակալությունը, հղում տալով իր ռազմական աղբյուրներին, նշում է, որ հանդիպումը նաև խթանել է երկու երկրների բանակների միջև փոխըմբռնման ամրապնդմանը:
Նմանատիպ այցը տեղի է ունեցել 11 տարվա մեջ առաջին անգամ: Աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը բաց է եղել հետագա դրական փոփոխությունների հնարավորությունների համար:
Հավելվում է, որ բանակցությունները հիմնականում Սիրիայի կոնֆլիկտին և բանակների ռազմական համագործակցությանն են վերաբերել: