Մոսկվան չի բացառում Լավրովի և Ստոլտենբերգի հանդիպումը
ՄԱԿ-ի 71-երորդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեծ քանակությամբ բանակցություններ է ունենալու: Մոսկվան չի բացառում բանակցությունները նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ընթացքում մեծ քանակությամբ հանդիպումներ կլինեն: Չենք բացառում նաև այդ բանակցությունները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գլխավոր քարտուղարը ակնկալում է «մոտ ժամանակներս» Լավրովի հետ քննարկել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությունները: