Օրական քանի՞ սելֆի է անում Քիմ Քարդաշյանը (լուսանկարներ)
35-ամյա Քիմ Քարդաշյանը սելֆիի համաշխարհային թագուհին է: Նրա «Instagram»-ում ամեն օր կայուն քանակով լուսանկարներ են հայտնվում: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Մեքսիկայում հանգստանալիս Քիմը 6 000 սելֆի է արել: Եկեք հաշվենք. եթե նա 4 օր է եղել Մեքսիկայի լողափերում, ապա Քանյե Ուեսթի կինն օրական 1 500 սելֆի է արել:
Համաշխարհային ռեկորդի է նմանվում այս թիվը: Երևի թե սա Քիմի նիհարելու գաղտնիքներից մեկն է. չէ՞ որ ուտելու ժամանակ պարզապես չի լինում:
Իսկ ահա «Instagram»-ում շատ քիչ լուսանկարներ են հրապարակել Մեքսիկայից: