Գարեգին Նժդեհ. «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»
«Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:
«Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր»:
«Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում»:
«Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի»:
«Վայ այն զինվորին ու զորքին, որ իր ղեկավարների աչքերի մեջ բոց, շարժումների մեջ՝ վճռականություն, սրի ծայրին՝ շանթ չի տեսնում,- դատապարտված է նա»:
«Ինքնաճանաչութեամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակւում եւ ո՛չ մի ոյժից»:
«Միայն ոգու մարդը կարող է մեր ժողովրդի ղեկավարը լինել: Իսկ ոգու մարդ ասել է՝ ցեղամարդ: Նմանին, միա՛յն նմանին կարելի է հայ ժողովուրդը եւ երկիրը վստահել»: