ՄԱԿ-ը եզակի հարթակ է հավասար իրավունքներով երկխոսության համար. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ը եզակի հարթակ է հավասար իրավունքներով երկխոսության համար և որ այն հավասարը չունի ունիվերսալության առումով: Այս մասին գրում է ТАСС-ը:
Սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը: ՌԴ ԱԳՆ-ի հիմնական խնդիրներից մեկը մնում է համաշխարհային գործերում ՄԱԿ-ի կենտրոնական դերի ամրապնդումը:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ պատվիրակությունը ՄԱԿ-ի այս նստարջանում հակամարտության քաղաքական, դիվանագիտական միջոցներով կարգավորման եղանակներ կներկայացնի: «Մենք հարգում ենք ու ժողովրդի ինքնիշխանությունն ու իրավունքը՝ ինքնուրույն ընտրել իրենց զարգացման ճանապարհը»,-ասել է Զախարովան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր նիստը տեղի կունենա Նյու Յորքում՝ սեպտեմբերի 20-26-ը: Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նիստում կքննարկվեն տնտեսական աճի խթանման, երկրի կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության պահպանման, օրենքի գերակայության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: