Թուրքական ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ օդանավում սկսած ծեծկռտուքի պատճառով
Անթալյա-Ալմաթի չվերթի ժամանակ թուրքական օդանավը վթարային վայրէջք է կատարել Ակտայում՝ օդանավում սկսված ծեծկռտուքի պատճառով: Այս մասին հայտնել է informburo.kz-ը:
Ինչպես հայտնել է Ակտաուի միջազգային օդանավակայանի տնօրեն Երգազի Ժոլդասովը՝ օդանավում ծեծկռտուք է սկսվել, որից հետո աշխատակազմը որոշում է կայացրել ընդհատել թռիչքը: Օդանավը մնացել է Ակտաուի օդանավակայանում ընդամենը երեք ժամ:
Օդանավից իջեցրել են 11 մարդու, ովքեր մասնակցում էին ծեծկռտուքին: Նրանց հանձնվել են ուղեբեռները, իսկ մնացած ուղևորներին բարեհաջող կերպով հասցրել են Ալմաթա: