Պուտինի սելֆին հարսնացուների հետ՝ Կարմիր հրապարակում (տեսանյութ և լուսանկարներ)
Սեպտեմբերի 10-ին՝ Մոսկվայի 869-ամյակին նվիրված տոնակատարությանը, Վլադիմիր Պուտինը, անցնելով Կարմիր հրապարակով, իբրև թե պատահաբար հանդիպել է «հարսնացուների» մի խմբի:
Նախագահը նրանց շնորհավորել է ամուսնանալու առթիվ և նույնիսկ լուսանկարվել նրանց հետ: Հետագայում պարզվել է, որ հարսնացուները պրոֆեսիոնալ մոդելներ են, և նրանց հարսանիքը այդ օրը չի եղել, իսկ այդ «պատահական հանդիպումը» բեմադրված է եղել: Այս մասին գրում է Fishki.net-ը:
Դեպքը բուռն արձագանքի է արժանացել սոցիալական կայքերում: