ՌԴ-ն Ուկրաինայի սահմանին նոր բանակ է ձևավորում
ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի սահմանին նոր բանակ է ձևավորում: Այս մասին գրում Korrespondent.net-ը` հղում տալով ՌԴ ռազմական ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովին:
Նշվում է, որ նոր ձևավորվող բանակի կազմում կլինեն «Կովկաս-2016»-ի զորավարժություններին մասնակցած հրամանատարներ:
«Չնայած բանակը դեռ չի ձևավորվել, սակայն անձնակազմը, հրամանատրությունը զորավարժությունների ժամանակ ուսումնասիրել են իրավիճակներն ու նպատակային գործողություններ իրականացրել»,- ասել է Գերասիմովը: