ՀՀ ՊՆ-ը մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին
Սեպտեմբերի 12-ից 16-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը և փորձագետների խումբը:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը և փորձագետների խումբը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: