Թուրքիան կրկին նվաստացրել է ԱՄՆ-ին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին հիշեցրել է Վիեննայի կոնվենցիայի մասին, որով դեսպաններն իրավունք չունեն խառնվելու ընդունող երկրի ներքին գործերին: Այս մասի գրում է Pravda.ru-ն:
«ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայի նահանգապետը չէ և լավ կլիներ, որ նա իր լիազորությունները կատարեր պատշաճ կերպով՝ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում»,-ասել է Չավուշօղլուն:
ԱՄՆ-ի գործողությունները դատապարտել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա հայտնել է, որ չի ընդունում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ժողովրդավարության դասեր տալը:
Նշենք, որ օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարությամբ էր հանդես եկել` կապված ԱՄՆ -ում ապրող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հետ: