Մարտին Սկորսեզեն կարժանանա Ճապոնիայի ամենաբարձր մրցանակին
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և Լատվիայի ջութակահար և դիրիժոր Գիդոն Կրեմերը կստանան Ճապոնիայի բարձրագույն մրցանակը՝ մշակույթի ասպարեզում՝ Կառավարական մրցանակը: Այս մասին հայտնել է «Los Angeles Times»-ը:
Այլ մրցանակակիրների թվում են ամերիկացի նկարչուհի Սինդի Շերմանը, ֆրանսիացի նկարչուհի Աննեթ Մեսաժեն:
Սկորսեզեն արժանացել է այդ մրցանակին կինեմատոգրաֆիայում մեծ ներդրում ունենալու համար:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Տոկիոյում, սեպտեմբերի 18-ին: