Ռուսաստանը տարվա վերջին կվերադառնա ԵԽԽՎ
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեկտեմբերի կեսին կարող է ԵԽԽՎ վերադառնալու որոշում կայացնել: Այս մասին գրում է Вести.ry-ն:
«Ռուսաստանը որոշում կկայացնի Պետդումայի ընտրություններից հետո: Պատվիրակության նոր կազմ կձևավորվի»,-ասել է Պուշկովը:
Պուշկովը նշել է` այն, որ ուկրաինական պատվիրակությունն այդ դեպքում կլքի ԵԽԽՎ-ը, անօգուտ «շանտաժ» է: