Անջելինա Ջոլին այցելել է սիրիացի փախստականների ճամբար, որտեղ նրան լուրջ քննադատել են
Անջելինա Ջոլին, որպես բարի կամքի դեսպան կրկին այցելել է Հորդանանի ճամբարում գտնվող փախստականներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հորդանանի ճամբարում են գտնվում մարդիկ, ովքեր Սիրիայում հակամարտության պատճառով ստիված են եղել լքել իրենց բնակարանները:
Ջոլիի հանդիպումը ճամաբարում չի անցել սովորական զրույցով: Նա ելույթ է ունեցել՝ ասելով, որ այսօր աշխարհում սարսափելի միտում կա, երբ բառը ուղղակիորեն համապատասխաում է գործողությանը: Ելույթի ժամանակ հանկարծ մեկը հարձակվել է Ջոլիի վրա և նրան մեղադրել մահմեդականների և դեռահաս տղաների ներկայությամբ զգեստի տակից կրծկալ չհագնելու համար:
Դերասանուհու կողմնակիցները սկսկել են պաշտպանել նրան՝ ասելով, որ նա կրծքի վիրահատությունների է ենթարկվել, և գուցե հենց այդ պպատճառով չի հագել կրծկալ:
Ջոլին չի պատասխանել իրեն ուղղված քննադատություններին, բայց հնարավոր է, որ նա տեղի ունեցածից հետո ավելի ուշադիր լինի իր հագուկապի նկատմամբ: