ԱՄՆ-ն ստիպված էր վերացնել պատժամիջոցների մի մասը՝ « Mi-17»-ի հետ կապված. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնն ուղղաթիռի ծրագրի հետ կապված վերացրել է պատժամիջոցների մի մասը Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ արտգործնախարարության ասիական երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովն ասել է, որ Վաշինգտոնը ստիպված է եղել վերացնել պատժամիջոցները:
«ԱՄՆ-ն ինքն իրեն փակուղոու մեջ մտցրել և ստիպված վերացրեց պատժամիջոցները ուղղաթիռի ծրագրի հետ կապված»,-ասելէ Քաբուլովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին «Ռոսօբորոնէքսպորտ»ը հայտարարել է, որ ԱՄՆ-խստացրել էր « Mi-17» ուղղաթիռների հետ կապված պատժամիջոցները: