Վիկտորիա Բեքհեմին քննադատել են անորեքսիայի կոչերի համար
Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը սուր քննադատության է արժանացել Նյու Յորքում տեղի ունեցած հագուստի ցուցադրության ժամանակ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հագուստի ցուցադրության ժամանակ հանդիսատեսը սարսափել է, տեսնելով, թե որքան նիհար ու գունատ են մոդելները: Մարդիկ կարծել են, թե աղջկներն ամիսներով ոչինչ չեն կերել: Քննադատներից մեկն ասել է, որ Վիկտորյա Բեքհեմը, հավանաբար, ինչ-որ մեկից վրեժ է լուծում, կանանց քարոզելով սարսափելի նիհար լինել, որի հետևանքով նրանք վախենալու արտաքին են ունենում:
Դիզայները հայտնել է նաև, որ մոդելներին աշխատանքի ընդունելուց առաջ ստուգում են նրանց առողջական վիճակը, որից հետո նոր պայմանագիր են կնքում:
«Շատ նիհար լինելը դեռ չի նշանակում, որ մոդելները ցուցադրությունից առաջ սոված են մնում»,-ասել է Վիկտորյա Բեքհեմը: