Ռուս զինվորը չի կռվելու Աֆղանստանում. ՌԴ ԱԳՆ
Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ռուս զինվորները չեն կռվի Աֆղանստանում ահաբեկիչների դեմ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Պարզ է միայն մի բան, որ ռուս զինվորը չի կռվելու Աֆղանստանում: Օտարերկրյա զինվորականների ներկայության անհրաժեշտություն չկա, այնտեղ բավական է իրենցը»,- հայտնել է նա:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրում Աֆղանստանի իրավիճակի համար, որը ներկա պահին դեգրադացվում է: