Թուրքիան Գյուլենի ձերբակալման պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին
Անկարան ԱՄՆ է ուղարկել ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող, ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու պաշտոնական հարցում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնել է NTV-ն:
Պաշտոնական հարցումն արել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը: Դա Թուրքիայի առաջին պահանջն է ԱՄՆ-ին՝ կապված Գյուլենի ձերբակալության հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիան մեղադրում է Գյուլենին երկրի պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: