Ով կասկածի՝ Պատոյի Գևորգն ա, ով էլ չգա՝ «դեպուտանկա». Շմայսն առաջին գիծ գնալու մասին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը մեկնարկեց: Աժ նիստը վարում է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուրադ Շարմազանովը: Հնչեց ՀՀ հիմնը:
Նշենք, որ ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 170 հարց և 33 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:
Նիստից առաջ Առաքել Մովսիսյանը լրագրողներին ասաց. «Չկասկածե՛ք, սա առաջին նիստը չի: Ով կասկածի՝ Պատոյի Գևորգն ա, ով էլ չգա՝ «դեպուտանկա»»: