Կաննում «Ոսկե արմավենի» է ճանաչվել լեսբուհի աղջիկների մասին ֆիլմը
Կաննի 66-րդ ամենամյա փառատոնի փակման տպավորությունները երկակի էին. մի կողմից այն ակնհայտորեն զիջում էր փառատոնի բացման արարողության հյուրերի քանակին և նրանց հայտնիության աստիճանին: Մյուս կողմից՝ զարմանալի էր նաև հաղթողների ցուցակը:
«Ոսկե արմավենի» մրցանակին է արժանացել Աբդելատիֆա Կեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմը, որը պատմում է համասեռամոլ աղջիկների մասին:
Երկու աղջիկների սիրո պատմությունը ցուցադրվել է բավականին բաց էրոտիկ տեսարաններով, իսկ ֆիլմի որոշ կադրեր շատերին բավական համարձակ են թվացել. լրագրողներն էլ իրենց հերթին այն անվանել են բավական պոռնոգրաֆիկ:
Ժյուրիի նախագահ Ստիվեն Ստիլբերգը պատմել է, որ ժյուրիի անդամների միջև տարաձայնություններ չեն եղել ֆիլմն ընտրելու հարցում. նրանք միաձայն են կայացրել որոշումը:
Իսկ մնացած հաղթողները «ստիպել» են ժյուրիի անդամներ ժյուրիին` դերասաններ Դանիել Օտոյին, Քրիստոֆեր Վալցին և դերասանուհիներ Նիկոլ Քիդմանին, բավական վիճաբանել ֆիլմի ընտրության հարցում:
Այնուամենայնիվ, Գրան պրին ստացել է «Լյուինա Դեվիսի ներսում» ֆիլմը, և եթե հիմնական հաղթող ֆիլմը լրագրողների մոտ որոշ կասկածներ է առաջացրել, ապա այս սիրային դրաման խոր հոգեբանական ենթատեքստով, շատերի հավանությանն է արժանացել:
Փառատոնի գլխավոր ինտրիգը եղել է Բերենիս Բեժոյին՝ «Անցյալը» ֆիլմում խաղացած դերի համար «Լավագույն կանացի դեր» մրցանակը շնորհելը:
Բանն այն է, որ «Գրավվածները և լքվածները» հումորային հաղորդումը Բեժոյին այնքան էլ լավ չի ներկայացրել:
Այս ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Տոբակը ֆիլմում ցույց է տվել Հոլիվուդի կուլիսներում առկա ինտրիգները:
Հայտնի կինոգործիչներից մեկը տեսախցիկների առջև Բերենիսին անվանում է ոչ սեքսուալ՝ հայտարարելով, որ կորցնելով իր կանացի գրավչությունը դերասանուհին այլևս դադարել է գրավել հեռուստադիտողներին: