Վանի պայթյունի վիրավորների թիվը հասել է 50-ի
50 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան և Իրանի 4 քաղաքացի, վիրավորվել են Վանում՝ Թուրքիայի արևելքում, ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետևանքով: Ահաբեկչությունը կազմակերպելու մեջ կասկածվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Իբրահիմ Թաշյափանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ականապատված մեքենայի պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Վանի նահանգի քարտուղարության շինությունների տարածքում:
«Ականապատված մեքենան պայթեցվել է հեռակառավարման համակարգով10 վայրկյան անց այն բանից, երբ այն կանգնեցրել են ոստիկանական բաժանմունքի մոտ: Վիրավորվել է մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան և Իրանի 4 քաղաքացի, երկու վիրավոր ծանր վիճակում է: Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները»,- հայտնել է Վանի նահանգապետը «Haberturk» հեռուստաընկերության եթերում: