Մոսկվայի կետրոնում ծեծել և թալանել են հեռուստահաղորդավարին
Մոսկվայի կետրոնում ծեծել և թալանել են հեռուստահաղորդավար Պավել Լոբկովին: Այս մասին գրում է РИА «Новости-ն:
Համաձայն ոստիկանության տվյալների` դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ին:
«Գիշերն ահազանգ ենք ստացել, որ անհայտ անձինք հարձակվել են հռուստահաղորդավար Լոբկովի վրա, ծեծել և թալանել նրան»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Լոբկովից վերցրել են 10.000 ռուբլի արժողությամբ բջջային հեռախոսը, բանկային քարտրով դրամապանակը, ինչպես նաև 50.000 ռուբլի արժողությամբ իրեր, որոնք պատկանել են Լոբկովի ընկերոջը:
Թալանի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: