Մարիա Գայդարը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից
Մարիա Գայդարը ՌԴ ՆԳՆ-ին հայտնել է, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին գրում է РИА «Новости-ին:
Մարիա Գայդարը ՆԳՆ-ին հայտնել է, որ չի ցանկանում այլևս ապրել և աշխատել Ռուսաստանում և հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից: Նա մտադիր է ապրել և աշխատել Ուկրաինայում, համապատասխանաբար լինել նաև Ուկրաինայի քաղաքացի:
Նշենք, որ Մարիա Գայդարը մայիսի կեսերին հայտարարել էր Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի տեղակալի պաշտոնից հեռանալու մասին: