Ռուսաստանից Ադրբեջան «ՀՄՄ-3»-ի մատակարարումները հետաձգվում են ֆինանսավորման խնդիրների պատճառով
Հետևակի համար նախատեսված ռուսական «ՀՄՄ-3» ռազմական մեքենաների մատակարարումներն Ադրբեջան հետաձգվել են մինչև 2017 թ-ի վերջ-2018 թ-ի սկիզբ ֆինանսավորման դժվարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով «Տրակտորների գործարան» կոնցերնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևին:
«Պայմանագիրը գործում է, բայց պետք է մի քիչ սպասել ֆինանսավորման խնդիրների պատճառով: Հուսով ենք, որ 2017 թ-ի վերջին կամ 2018 թ-ի սկզբին մատակարարումները կավարտվեն»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Անցյալ տարի կոնցերնը հայտարարել է, որ «ՀՄՄ-3»-ի մատակարարումը Ադրբեջան նախատեսվում է ավարտել 2016 թ-ին:
Մոսկվան և Բաքում մեծաքանակ զենքի և տեխնիկայի մատակարարումների մասին պայմանավորվել էին դեռևս 2010 թ-ին: «Рособоронэкспорт»-ը հաղորդել է, որ պայմանագրերի փաթեթը նախատեսվում է իրականացնել 2017 թ-ին: