Վահան Թոթովենց. Ես ծաղիկ չունիմ…(արձակ բանաստեղծություն)
Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն և իմ գարնան կողովը պարապ է։ Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․ Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։ Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու… Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծաղիկները։ Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա… Ես ծաղիկ չունիմ…
Մարիամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից