Սպասվում են եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ. Գագիկ Սուրենյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում:
Սեպտեմբերի 12-14-ին եղանակն անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժաման սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով: Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը»: