51-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել է մերկ (լուսանկար)
51-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին հերթական անգամ հաստատել է ամենասեքսուալ դերասանուհու իր կարգավիճակը` մերկ նկարահանվելով «Paris Match» ամսագրի համար: Աստղը տարեցտարի ավելի լավն է դառնում: Դրա վկայությունն է նրա ֆոտոսեսիան: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դերասանուհին, ով շուտով պատրաստվում է նշել իր 52-ամյակը, լուսանկարվել է ամբողջովին մերկ, լողավազանում:
«20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է: Բայց երբ դուք գեղեցիկ եք 35-ում կամ 45-ում, դա արդեն կենսական դիրք է»,- այսպես է ասել Մոնիկան իր հարցազրույցներից մեկում: