ՀՀ ՊՆ-ն՝ միջազգային «Բանակ-2016» ֆորումի Գրան պրի մրցանակակիր
ՀՀ պաշտպանության նախարարությունը Բելառուսի և Ղազախստանի ՊՆ-ների հետ «Բանակ-2016» ֆորումում Գրան պրիի է արժանացել: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
«Պաշտպանության նախարարի հրահանգով երախտագիտություն եմ հայտնում արդյունավետ աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ: Հրավիրում եմ ձեզ մասնակցել հաջորդ ֆորումին»,- հայտնել է ՌԴ ՊՆ նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը, ով շնորհել է պարգևները:
Սպետեմբերի 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան կես միլիոն մարդ մասնակցեց «Բանակ-2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումին: