Ինչո՞վ են ռուսական տանկերը «մի գլուխ բարձր» ամերիկյան տանկերից. «Business Insider»
Ամերիկյան տանկերի «աքիլեսյան գարշապարը», մասնավորապես հիմնական «M1 «Абрамс»» տանկի, ակտիվ պաշտպանության համակարգն է: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Business Insider»-ին:
Համաձայն ԱՄՆ Կոնգրեսի հետաքննական ծառայության վերջերս հրապարակած զեկույցի՝ Սիրիայի մարտական դիրքերում ներկա են առնվազն ութ տարբեր հակատանկային հրթռիային համակարգեր: Դրանցից ամենավտանգավորը ռուսականներն են:
Վերլուծաբանների այս դիտարկումն ակտուալ է ամերիկացի ռազմական փորձագետների շրջանում: Ամերիկյան բանակը մոդերնիզացման կարիք ունի տանկային պաշտպանության համակարգում: Այսպես, թերթը գրում է, որ «Абрамс» տանկից բացակայում է դինամիկ պաշտպանության համակարգը:
Իրենց հերթին, ռուսական տանկերն առավելություններ ունեն: Այսպես, «Т-14» տանկի հակատանկային պաշտպանության համակարգերն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Որպեսզի պահպանի «անհամաչափ առավելությունը» ԱՄՆ-ն պետք է լուծի իր զրահապար տեխնիկայի պաշտպանության հարցը: