«Turkish Airlines» ավիաընկերությունը վերսկսել է չվերթները դեպի «Շարմ-էլ-Շեյխ»
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը վերսկսել է չվերթները դեպի Եգիպտոսի «Շարմ էլ-Շեյխ»: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն՝ հղում տալով օդանավակայանի ներկայացուցչի խոսքին:
Նշվում է, որ դադարից հետո առաջին չվերթը իրականցվել է սեպտեմբերի 11-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան առաջինը կվերսկսի չվերթները «A321» օդանավի կործանումից հետո:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը կործանվել էր, որի արդյունքում օդանավում գտնվող 217 ուղևորը և անձնակազմի 7 աշխատակիցները մահացել էին: