Թուրքական քրդերի ցմահ ազատազրկված առաջնորդին թույլատրել են հանդիպել ընտանիքի հետ
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին, ում ցմահ ազատազրկման են դատապարտել թուրքական Իմրալի կղզու բանտում, թույլատրել են Կուրբան բայրամիի տոնին` սեպտեմբերի 13-ին, հանդիպել ընտանիքի հետ: Այս մասին հաղորդում է «Daily Sabah»-ը:
Նշվում է, որ վերջին անգամ Օջալանին այցելել են ապրիլին: Այդ ժամանակ նրան այցելել էին Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով եվրոպական հանձնաժողովի աշխատակիցները:
Սովորաբար հանձնաժողովը ամեն երկու տարին մեկ ստուգում է քուրդ առաջնորդի վիճակը, բայց այս տարի հանձնաժողովի պատվիրակությունը որոշել է չայցելել Օջալանին` չնայած նրա փաստաբանի դիմումին:
Օջալանը ցման ազատազրկման է դատապարտվել 1999 թ-ին: