Անդրեյ Գայդուլյանը գաղտնի ամուսնացել է
Մեծ աղմուկ հանած բաժանումից հետո հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանը գաղտնի ամուսնացել է: Գրանցման արարողությանը, որին զույգը ներկայացել է ջինսով և սպիտակ վերնաշապիկով, այլ ոչ թե հարսանեկան հագուստով, բացակա են եղել ոչ միայն ընկերները, այլև ծնողները: Հարսի ձեռքին դաշտային երիցուկներ են եղել: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Սիրահարները միասին են արդեն հինգ տարի: Մինչև դերասանի հիվանդության ի հայտ գալը զույգը պատրաստվում էր ամուսնանալ, սակայն լուրջ հիվանդությունը դա թույլ չի տվել:
Մոտ երկու ամիս առաջ դերասանը բաժանվել էր իր սիրելիից: Ծանր ապրումներից հետո, բարեբախտաբար, զույգը կրկին միացավ և նրանց սիրո պատմությունը, որը կարող էր ավարտվել տխուր նոտայով, ավարտվեց ուրախությամբ: